Բնակարանների գներն աճել են մայրաքաղաքում, նվազել՝ մարզերում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Անշարժ գույքի գները դեռ երկար ժամանակ չեն նվազելու. Երևանում, օրինակ, բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ մասնագետները պնդում են՝ անշարժ գույքի պահանջարկն ավելի կաճի։

«Միայն Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ»,- գրում է թերթը:

Պարբերականի տեղեկացմամբ՝ մարզերում հակառակն է՝ անշարժ գույքի գները նվազել են, որովպետև մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները և բնակություն հաստատում Երևանում կամ մեկնում արտագնա աշխատանքի: