ՀՀԿ-ի մասնակցությունն արտահերթին՝ ապաշխարանք․ Վիգեն Սարգսյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-յան իր էջում գրել է, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, քանի որ այդ կերպ կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի։

«Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»,-գրել է նա: