Արցախի ոստիկանապետի տեղակալը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, ԱԱԾ նախկին տնօրենը՝ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Սերգեյի Շահրամանյանն ազատվել է ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում։

Գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։