Թուրքիայում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվն անցել է 160 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News     

կորոնավիրուս

Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 160․979, որից 124.369-ն արդեն առողջացել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1182-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 33.559 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․928․209-ի։

Մահացությունների թիվն ավելացել է 30-ով՝ կազմելով 4․461։

683 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 1.576-ով։

Տեսանյութեր

Live

Լրահոս