Լևոն Շիրինյանի ղեկավարած կուսակցությունն արտահերթին կմասնակցի առանց դաշինքի․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է․ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերած­նունդ» կուսակ­ցությունը մաս­նակցելու է արտահերթ խորհրդարա­նական ընտրություններին մենակ, առանց դաշինքի: 

Կու­սակցության նախագահ Լևոն Շիրինյանը համոզված է, որ իրենց կմիանան այն կուսակ­ցությունները և անհատները, որոնք քրիստոնեա-ժողովրդավարական արժեհամակարգի հետևորդներ են: Լևոն Շիրինյանն ասում է, որ հին ԸՕ-ով ընտրություններին մասնակցե­լը բարդություններ է առաջաց­նելու իրենց համար՝ համարե­լով, որ հնի պահպանումը ձեռն­տու է Երրորդ հանրապետու­թյունը ճգնաժամի հասցրած քաղաքական ուժերին: 

Ըստ Շիրինյանի՝ ռեյտինգային ընտրահամակարգի գոյությունը պառլամենտական կառավար­ման համակարգի պայմաննե­րում նոնսենս է»,-գրում է թերթը: