Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

հասարակական

Մայիսի 29-ին խոշոր ու շթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Սահակյանի վարած Nisan Teana մակնիշի, Փարաքար գյուղի բնակիչ՝ 21-ամյա Ավետիք Արշակյանի վարած Mercedes C180 մակնիշի, Փարաքար գյուղի բնակիչ՝ 26-ամյա Յուրի Սահակյանի վարած Toyօta Camry մակնիշի, Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Երանյանի վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Վարդան Հակոբյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներ Գ, Երանյանն ու Վ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս