Դոնալդ Թրամփը սպառնացել էր Հյուսիսային Քարոլինայի նահանգապետին, որ կփոխի համագումարի վայրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

Թրամփ

Նախագահ Թրամփը սպառնացել է Հյուսիսային Քարոլինայի նահանգապետին, որ կփոխի համագումարի վայրը, եթե չստանա անցկացման համար երաշխիքներ։ 

Երկու հանրապետական նահանգապետեր առաջարկում են իրենց նահանգներում անցկացնել Հանրապետական կուսակցության ազգային համագումարը: Մեկ օր առաջ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Հյուսիսային Քարոլինայի նահանգապետին, որ կփոխի համագումարի վայրը, եթե այդ նահանգի դեմոկրատական կուսակցության անդամ նահանգապետը չերաշխավորի, որ անկախ կորոնավիրուսի հետ կապված մտահոգություններից օգոստոսյան համագումարը տեղի կունենա: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Երեքշաբթի օրը Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմպը գրավոր դիմել էր նախագահին ՝ խնդրելով իր նահանգը դիտարկել որպես համագումարի այլընտրանքային վայր, որը նախատեսում է ավելի քան 2500 պատվիրակների և հազարավոր այլ հյուրերի, մամուլի և անվտանգության ներկայացուցիչների մասնակցություն:

Այն նախապատրաստվում է ավելի քան մեկ տարի, սակայն Թրամփը և հանրապետականները մտավախություն են հայտնել, որ նահանգային պաշտոնյաները կարող են թույլ չտալ այդ չափսերի հավաքի անցկացում համաճարակի ժամանակ:

«Նախագահը ցանկանում է նահանգապետից ստանալ հստակ ''այո'' կամ ''ոչ'' պատասխան, թե արդյոք նա կարող է երաշխիքներ տալ օգոստոս ամսին նման միջոցառում անկացնելու համար: Եթե ոչ, ապա Թրամփը կընտրի այլ վայր համագումարի համար», - ասել է Associated Press- ի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար Ջուլի Փեյսը:

Քեմպի առաջարկին հաջորդեց Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանթիսի առաջարկը, ով Մայամիում կայացած մամլո ասուլիսին լրագրողներին ասաց, որ ինքը կցանկանար հյուրընկալել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների համագումարները, քանի որ դա միլիոնավոր դոլարներ կբերի նահանգին:

Հանրապետական նահանգապետն ասաց, որ եթե Թրամփը որոշի տեղափոխել հանրապետականների համագումարը, ապա, ենթադրաբար, նա պետք է հետևի առողջության պահպանման դաշնային ցուցումներին, և այս առումով Ֆլորիդան կապահովի դրանց լիակատար պահպանումը:

Դեմոկրատները համագումարը նախատեսված է անցկացնել Միլվուակիում, իսկ կուսակցության առաջնոդները նշում են, որ վիրուսի պատճառով նրանք դիտարկում են անգամ առցանց այն անցկացնելու հավանականությունը:

Երեքշաբթի օրը Թրամփը նորից բողոքեց, որ Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Ռոյ Քուպերը դեռ չի երաշխավորել, որ համագումարը տեղի կունենա, ինչպես նախատեսված է:

Թրամփը կրկնել է, որ ինքը հույս ունի, որ այն կանցկացվի Շառլոտում, բայց մեկ շաբաթվա ընթացքում ցանկանում է ստանալ երաշխիքներ: Հակառակ դեպքում նա ստիպված կլինի դիտարկել համագումարը այլ վայր տեղափոխելու տարբերակը:

Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ Ռոննա Մակդանիելը հայտարարել է, որ նախագահը իրավացի է, որ խնդրել է երաշխիքներ Հյուսիսային Քարոլինայից համագումարի անցկացման վերաբերյալ:

Երեքշաբթի օրը Ջորջիայի Ատլանտա քաղաքի դեմոկրատ քաղաքապետը, որը հանդիսանում է նահանգի ամենամեծ քաղաքն ու մայրաքաղաքը, հայտարարել է, որ նահագապետ Քեմփի առաջարկը համագումարի վերաբերյալ չի համպատասխանում իր քաղաքի վերաբացման ծրագրին:

Տեսանյութեր

Live

Լրահոս