Ռուսաաստանում մեկ օրում գրանցվել է մահվան 232 դեպք․ վարակակիրների թիվը 387 հազար 623 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

կորոնավիրուս

Ռուսաստանի 84 շրջանում մեկ օրում կոերոնավիրուսի 8572 դեպք է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է երկրի օպերատիվ շտաբը։

Գրանցվել է ռեկորդային թվով մահվան դեպք․ 232 մարդ է մահացել։

Վարակակիիների ընդհանուր թիվը հասել է 387 հազար 623, ապաքինվել է 160 հազարը, մահացել՝ 4374-ը։

ԱՀԿ տվյալների համաձայն՝  աշխարհում վարակակիրների թիվն անցել է 5,6 միլիոնը։ Ավելի քան 350 հազարը մահացել է։