Nissan-ը գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է գետի ափամերձ հատվածում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

հասարակական

Մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Ղալեչյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Թթուջուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել Գետիկ գետի ափամերձ հատվածում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ս. Ղալեչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս