Mercedes-ը մխրճվել է տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

հասարակական

Մայիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս