Վերջին 1 օրում Չինաստանում վարակման նոր դեպք չի գրանցվել, վարակակիրների թիվը երկրում 70 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

չինա

«Корреспондент»-ը գրում է, որ վերջին 1 օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել, մահվան դեպքեր ևս չեն եղել: Այդ մասին հայտնում է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը:

Բուժվելուց հետո 3 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից: 479 մարդ, որոնք սերտ կապ են ունեցել վարակված հիվանդների հետ, ազատվել են բժշկական հսկողությունից:

Նշենք, որ Չինաստանում վարակի տարածման օրվանից ցայսօր գրանցվել է 82,995 վարակման դեպք, որից 78,291-ը բուժվել է, 4,634-ը՝ մահացել: Այս պահին երկրում ակտիվ վարակակիր է ընդամենը 70 մարդ:

Տեսանյութեր

Live

Լրահոս