«Սիրով մեր հայ եղբայրներին՝ վրացիներից». վրացական Մետեխի անսամբլը հայկական երգ է երգել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

 

1

Վրացական Մետեխի անսամբլի կատարել է հայկական հայտնի դուետ:  

«Բրավո՛, վրաց եղբայրներ, @bravo_metehi_official, շատ լավ կատարեցին մեր դուետը», — ֆեյսբուքի էջում գրել է Վաչե Ամարյանը, որը նաև երգի հայկական տարբերակի կատարողներից է, հայտնում է aliq.ge-ն:

Նշենք, որ տեսանյութի սկզբում անսամբլի կատարողներից մեկը դիմում է հայ ազգին. «Մենք միասին ենք դիմավորում մայրամուտը, մեր երկինքն ու աստղերն ընդհանուր են, այս երգը թռչում է Հայաստանի մեր քույրերին ու եղբայրներին՝ արևաշատ Վրաստանից»:

Երգի նոր կատարումը սիրվել է օգտատերերի կողմից, հազարավոր մարդիկ դրական արձագանք են տվել, մեկնաբանել ու կիսվել տեսանյութով: Մեկնաբանություններում հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել վրաց բարեկամներին.

«Բրավո՛, ընկերնե՛ր… Հուզիչ էր… արտասվելու աստիճան… Գեղեցիկ է…, շնորհակալ ենք…  Գենացվալե…, բառեր չկան, միայն էմոցիաներ են»: