Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ի՝ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից համազեկուցող է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

էդմոն

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԵԽԽՎ-ի՝ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։

Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։

Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»,-գրել է Մարուքյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս