Համաներումով ազատ է արձակվել յոթ իրանցի. IRNA

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Հայաստանում Իրանի դեսպանությունից գործակալությանը հայտնել են, որ որոշումը նպատակ ունի առաջ մղելու Իրան-Հայաստան բարեկամական կապերը:

Բացի դրանից՝ դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները:

Տեսանյութեր

Live

Լրահոս