ԵՄ-ն Շիրակի մարզին հատկացրել է 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ԵՄ.աջակցություն

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրով Շիրակի մարզին հատկացել է 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու, մասնավորապես, ոլոռ, ոսպ, սիսեռ, սոյա։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Սերմերը տրամադրվելու են մարզի թվով 19 հատիկ-ընդեղեն մշակող ֆերմերային տնտեսությունների՝ մարզում հատիկավոր բույսերի 50 հա ցանք իրականացնելու նպատակով։

Շիրակի մարզում առաջին անգամ փորձնական կմշակվի 2 հա սոյա։