Առողջապահության նախարարությունը քննարկում է կորոնավիրուսի հակամարմինների հետազոտում սկսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

կորոնավիրուս

Առողջապահության նախարարությունը ներկայումս քննարկում է կորոնավիրուսի դեմ հակամարմինների ախտորոշում իրականացնել։ Այդ մասին 24News-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ 

«Ամբողջ աշխարհն է հիմա քննարկումներ անում հակամարմինների ախտորոշման վերաբերյալ։ Այս պահին քննարկում ենք, թե որքանով այն կարող է արդյունավետ լինել համավարակի դեմ պայքարում», - նշեց Ալինա Նիկողոսյանը։

Սոնա Գրիգորյան