ԱՄՆ-ն COVID-19-ի դեմ պայքարի համար ՀՀ-ին 5,4 մլն դոլար հավելյալ աջակցություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

ԱՄՆ Հայաստան

Մինչ օրս Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Բացի այդ, ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին»,- տեղեկացրել են դեսպաանտնից։