Ոստիկանությունը փնտրում է անձի առողջությանը ծանր վնասվածք պատճառած Արման Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Ոստիկանությունը փնտրում է դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող Արման Սիմոնյանին։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Սևանի կամ մոտակա բաժին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։