Red Wings ավիաընկերության այսօրվա Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

ինքնաթիռ

Մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- հայտնել են կոմիտեից։