Արցախի նախագահը Մայիլյանին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքն արտաքին քաղաքական ճակատում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

արայիկ1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ինստորագրել է մի շարք հրամանագրեր, որոցից մեկով, ինչպես արդեն հայտնել ենք, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար:

Հանրապետության նախագահն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա անելիքները: Նա անընդունելի է համարել Արցախի հարցով Ադրբեջանի վարած ռազմաշունչ դիվանագիտությունը՝ նշելով, որ այն հակամարտության կողմերին հեռացնում է խաղաղ կարգավորման գործընթացից:

Հաջողություն մաղթելով նախարար Մայիլյանին՝ նախագահը հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում իրականացվող աշխատանքները:

Տեսանյութեր

Live

Լրահոս