Դանիայում ֆուտբոլի երկրպագուները վիրտուալ տրիբունայից տեսակապով աջակցել են իրենց թիմերին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

դանիա.ֆուտբոլ

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ավելի վաղ չեղարկված Դանիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվել է:

Խաղի կազմակերպիչները փորձել են չթողնել թիմն առանց երկրպագուների. աշխարհում առաջին անգամ երկրպագուները հնարավորություն են ունեցել աջակցել իրենց թիմերին առցանց տարբերակով:

«Մենք փորձել ենք վերստեղծել խաղի մթնոլորտը, որ ֆուտբոլիստները կարողանան զգալ այն երկրպագուների աջակցությունը, որոնք ներկա չեն խաղին»,- նշել է նախագծի գլխավոր կոորդինատոր Սորեն Կարլսենը:
 

դանիա.ֆուտբոլ

Առաջնությունը վերսկսվել է «Օրհուս»-«Ռաններս» խաղով: Տոմսերն անվճար էին, երկրպագուներն իրենք կարող էին ընտրել իրենց տրիբունան: Ավելին, ֆուտբոլիստները կարող էին նույնիսկ լսել իրենց երկրպագուներին ձայները, որոնք գտնվում էին էկրանի մյուս կողմում:

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:

Տեսանյութեր

Live

Լրահոս