ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ. Գայանե Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

քաղաքական

ՄԻԵԴ-ից սպասվող փրկօղակը չհասավ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին։

«ՄԻԵԴ որոշմամբ հաստատվեց այն ինչ պարբերաբար պնդել են բազմաթիվ իրավաբաններն ուՀՔԾ ղեկավարը՝ եթե անգամ հոդվածը փոխվել է, միեւնույն է հանցակազմը կար Քրեական օրենսգրքում եւ տվյալ հանցակազմի մեջ մեղադրվողը ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ։

Դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում Չի ԱՐՁԱՆԳՐԵԼ, փաստաբանները կարծես անցել են հերթական մանիպուլյացիաներով գրոհի»,-գրել է պատգամավորը։