Անցել ենք Իրանի, Ֆրանսիայի ցուցանիշներին, հասել ենք Ռուսաստանին, շուտով կհասնենք Իտալիային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է վատթարանալ։ Պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը 1 մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել է Իրանին, Ֆրանսիային և հավասարվել Ռուսաստանի ցուցանիշներին։

«Այս տեմպերով շարունակվելու դեպքում 1 մլն բնակչին ընկնող դեպքերով կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ Համաճարակի տարածման այսպիսի տեմպն անկախ նրանից, որքան տոկոսն է ախտանիշով և որքան տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս