Պետք չէ աչքով տեսնենք կորոնավիրուսի դեպքերը, որ հասկանանք լրջությունը. պահպանե՛ք կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ալեն.սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մավհան պատճառը կորոնավիրուսն էր: Դագաղը փակ էր, և դիահերձում չէր կատարվել: Շատ մարդ չկար, և պարզ է` ինչու: Ներկաները դիմակով և ձեռնոցով էին:

Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները: Պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց:

Խնդրում եմ»: