Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News    

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։

«Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Վստահ եմ, որ միջազգային համագործակցութան և համատեղ ջանքերի շնոհիվ մարդկությանը շուտով կհաջողվի հաղթահարել այս մարտահրավերը:

Մաղթում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին ուժ, համբերություն և ոգու տոկունություն»,-նշված է ուղերձում: