Կարող է պայթյուն լինել՝ բացելու ենք երեսուն տարվա ՀՀ անկախության քաղաքական պատմությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

Հայաստանում նախորդ 30 տարվա քաղաքական պատմությունը կամ բոլոր կարևորագույն իրադարձություններն ուսումնասիրելը լրջագույն գործընթաց է։ Փաստահավաք հանձնաժողովը, որը կուսումնասիրի անկախացումից՝ 1991թ․-ից մինչև 2018թ․-ի ապրիլը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը, սխալվելու իրավունք չունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Փաստահավաք հանձնաժողովը լրջագույն գործընթաց է։ Մենք բացելու ենք «պանդորայի արկղը»։ Մտավախություն ունեմ, որ այս գործիքակազմով կարող ենք պայթյուն առաջացնել և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հաշտեցնելու փոխարեն ավելի մեծ թշնամություն և անհադուրժողականություն ձևավորվի, հարցեր լուծելու փոխարեն էլ ավելի մեծ հարցեր ստեղծենք, արդարության մթնոլորտ ստեղծելու փոխարեն ավելի մեծ անարդարության մթնոլորտ առաջացնենք»,- ասել է փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս