Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատեց 6 միլիոնը, 366,894 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

 

աշխարհ

Մայիսի 30-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,033,875 է, որից 366,894-ը մահացել է, 2,661,212-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,952,036 է, որից 53,733 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,793,530 վարակման դեպք, որից 104,542-ը մահացել է, 519,569-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,169,419 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (468,338 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (387,623 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան 285,644վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 4,374, Բրազիլիայում՝ 27,944, Իսպանիայում՝ 27,121:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: