Վթար՝ Իոսիֆյան փողոցում. «Opel Vectra»-ն բախվել է ճամփի եզրաքարին, վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

վթար

Մայիսի 29-ին՝ ժամը 19:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Հ․, ծնված 1949 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի եզրաքարին։

Վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղից էլ հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։