ԱՄՆ-ն ամբողջությամբ դադարեցնում է ԱՀԿ-ի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News       

Թրամփ

Վաշինգտոնը մտադիր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնել, քանի որ  կազմակերպության ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել ԱՄՆ իշխանության պահանջած բարեփոխումները։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես արձանագրել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնն ավելի վաղ հաղորդել է «թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացնեն ԱՀԿ-ում, ԱՄՆ-ի կողմից տարեկան 450 միլիոն դոլարի աջակցության պահպանման համար։

«Սակայն նրանք հրաժարվել են դա անել։ Պայամանավորված դրանով, մենք այսօր դադարեցնում ենք ԱՀԿ-ի հետ բոլոր կապերը»,- հավելել է Թրամփը։

Մայիսի 18-ին Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել էր ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին ուղղված նամակը, որտեղ նշված էր՝ ԱՄՆ-ն կազմակերպությանը 30 օր է տալիս, բարեփոխումների իրականացումը երաշխավորելու համար։