Բելառուսին նախանձում են. միակ երկիրն ենք, որն կարանտինի ուղիով չգնաց. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

լուկաշ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենց երկրին նախանձում են համավարակի պայմաններում կարանտին չսահմանելու համար: Այդ մասին գրում է lenta.ru կայքը։

«Աշխարհում միակ երկիրն ենք, որն այդ ուղիով գնաց։ Ճիշտ է, տհաճ հետևանքներ էլ ունեցանք։ Տեսնո՞ւմ եք՝ զորահանդեսը լավագույն կերպով չանցկացրինք»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը կոչ է արել նաև չանհանգստանալ վարակման վտանգի համար։

«Ինչ-որ մեկը հիվանդանա, կբուժենք։ Կբուժենք։ Մի՛ անհանգստացեք։ Կարողանում ենք դա անել, հատկապես, երբ խոսում ենք այդ վիրուսի մասին։

Կամաց-կամաց դուրս ենք գալիս այդ ամենի տակից։ Աստծո կամքով, եթե այդպես լինի, ամբողջ աշխարհին կասենք՝ գնացե՛ք, սովորե՛ք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նշենք, որ, վերջին տվյալների համաձայն, Բելառուսում գրանցվել է վարակման 40,764 դեպք, որից 224-ը մահացել է, 17,390-ը՝ ապաքինվել: Այս պահին ակտիվ վարակակիր է 23,150 է: