Անպատկերացնելի է պառլամենտում հայտնվածի վիրավորանքները դատավորների, ՍԴ նախագահի հասցեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

վարոսյան

Փաստաբան Երանդ Վարոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ժողովրդավարական, իրավական պետության մեջ անպատկերացնելի է պառլամենտում հայտնված սուբյեկտի վիրավորանքները դատավորների, այդ թվում՝ ՍԴ նախագահի հասցեին, այդ սուբյեկտը դուրս կմղվեր քաղաքականությունից հավերժ ու կմոռացվեր։ 

Նման բան անպատկերացնելի է անգամ ավտորիտար ու բռնապետական պետություններում, որտեղ սուբյեկտին լավագույն դեպքում կնստեցնեին բանտ, իսկ վատագույն դեպքում կնստեցնեին այլ տեղ։

Բայց կա երրորդ տեսակը, կոչենք այն ամորֆ պետություն, որտեղ տիրում է ամենաթողությունը, պոպուլիզմը, գաղափարախոսության բացակայությունը, սանձարձակությունը, անդաստիարակութունը, ու նման պետության մեջ է, որ սուբյեկտը գոյություն կարող է ունենալ ու անել այն ինչ անում է։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, կա՛մ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կա՛մ մեր մակույկով հանդերձ շատ արագ կհայտնվենք գետի հատակում... Իսկ սուբյեկտներն արդեն օվկիանոսից այն կողմ կշարունակեն աշխատել իրենց փողը»,- գրել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս