ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը, ինչպես արդեն հայտնել ենք, մահացել է կորոնավիրուսից: Իշխանական պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Պա՛պ ջան, լույսո՛վ գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։
Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունն այստեղ։ Բայց մի բան գիտեմ. իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պա՛պ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։
Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»: