Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News       

բանակ

Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 600 կրակոց:  

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: