Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում վեճի ժամանակ քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

աին

Մայիսի 30-ին՝ ժամը 00:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկից վիճաբանության ձայներ են լսվում, քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Անահիտ Հ․-ն (ծնված 2006 թ․) սպառնացել է ցած նետվել․ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական զրույց է վարել Անահիտ Հ․-ի հետ և խորհրդատվություն տրամադրել ընտանիքի անդամներին։

Տեսանյութեր

Live

Լրահոս