Ակնայում քաղաքացին 38-ամյա որդուն գտել է ծառից կախված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News       

ԱԻՆ

Մայիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Ա.-ն հեռախոսով հաղորդել է Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ Ասկերանի շրջանի Ակնա տեղամասում իր եղբայր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1982թ. ծնված Հ. Ա.-ն ծառից կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Գ. Ա.-ն իր որդուն Հ. Ա.-ին նշված տեղամասում` իրենց պատկանող բանջարանոցում, հայտնաբերել է ծառից պոլիէթիլենով կախված վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: