ԱՀԿ-ից պատասխանել են Թրամփի՝ հարաբերությունները խզելու մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News  

ԱՀԿ

Առողջապահության համշխարհային կազմակերպությունը սկսել է հաշվարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու հետևանքները։ Այս մասին Известия-ի հաղորդմամբ՝ ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտք Վույնովիչը։

«Մենք տեղեկացված ենք վերջին նորություններից, մեր կառույցի ղեկավարությունը գնահատում է խնդիրը, այդ թվում մեր ծրագրերին դրանց ազդեցությունը»,- հայտնում է ТАСС-ը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերություններն ամբողջությամբ դադարեցնել, քանի որ  կազմակերպության ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել ԱՄՆ իշխանության պահանջած բարեփոխումները։ 

Ինչպես արձանագրել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնն ավելի վաղ հաղորդել է «թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացնեն ԱՀԿ-ում, ԱՄՆ-ի կողմից տարեկան 450 միլիոն դոլարի աջակցության պահպանման համար։