Ստեփանակերտում 26-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ինքնասպանության.փորձ

Մայիսի 27-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 18:45-ին իրենց զանգահարել է մայրաքաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Ա. Տ.-ն և հայտնել որ ինքը ցանկանում է գործել ինքնասպանություն:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ վերջինս նույն օրը ժամը 18:40-ի սահմաններում, գտնվելով Նաբերեժնայա փողոցում տեղակայված «ՍԲՍ» ՓԲԸ-ին պատկանող պահեստների դիմացի կանաչապատ հատվածում ինքնասպանություն գործելու նպատակով, գրենական կտրիչով բազմաթիվ անգամ կտրել է վերին վերջույթների նախաբազուկների ափային մակերեսները և շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վարչությունը: