«Արցախէներգոն» Արցախի առողջապահության նախարարությանը 45 հատ ինֆրակարմիր ջերմաչափ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ջերմ

«Արցախէներգո» ՓԲԸ-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրել 45 հատ «WT 3656» ապրանքանիշի հեռահար ինֆրակարմիր ջերմաչափ: Ջերմաչափերը կհատկացվեն ենթակա բուժհասատատություններին և կօգտագործվեն նպատակային:

Առողջապահության նախարարությունը շնորհակալություն  է հայտնում բոլոր կազմակերպություններին և անհատներին ցուցաբերվող աջակցության համար: