Ֆրանսիան COVID-19-ի նախօրեին 1,7 մլրդ դիմակ է այրել. երկրում կարծել են՝ դրանք պետք չեն գա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ֆրանսիա.կորոնա

Ֆրանսիան կորոնավիրուսի համավարակի նախօրեին 1,7 մլրդ դիմակ է այրել. իշխանությունները կարծել են, որ դիմակների կարիք չկա: Հաղորդում է The Sun-ը:

Երկիրը խոզի գրիպի և ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարելու ժամանակ մեկ միլիարդ բժշկական դիմակներ և ավելի քան 700 միլիոն FFP2 տեսակի դիմակներ էր պաշարել: Սակայն այն հետազոտություններից հետո, որ այդ հիվանդություններն այդքան էլ վտանգավոր չեն, իշխանությունները որոշում էին կայացրել ոչնչացնել այդ պաշարները:

Ֆրանսիայում համաճարակի սկզբին դիմակներից մնացել էր ընդամենը 117 մլն։ Բժիշկները հայտարարել էին, որ վարակակիրների համար դիմակները քիչ են:

Ըստ վերջին տվյալների՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 186 հազար դեպք է գրանցվել: Երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային համաճարակից մահացել է ավելի քան 28 հազար մարդ, այդ թվում՝ 35 բժիշկ: Ֆրանսիայում կորոնավիրուսից վերականգնվել է ավելի քան 67 հազար մարդ: