Forbes-ը զրկել է Քայլի Ջեներին ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

քայլի.ջեներ
Forbes-ը միլիարդատերերի ցուցակից հեռացրել է հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջեներին: Սա տեղի է ունեցել այն դեպքից հետո, երբ պարզվել է, որ նրա Kylie Cosmetics բրենդը գնահատվում է ավելի քիչ:

Նշվում է, որ ամսագրի վերլուծաբանները վերագնահատել են նրա կարողությունը՝ հիմնվելով Coty ընկերության խմբագրության տրամադրած փաստաթղթերի վրա, որն անցյալ տարվա նոյեմբերին Ջեններից գնել էր նրա ընկերության 51 տոկոսը (այդ գործարքի շնորհիվ հեռուստաաստղի բիզնեսը դարձել էր 1,2 մլրդ դոլար):

Սակայն հետազոտությունից հետո, որում հաշվի են առնվել նաև կորոնավիրուսի համաճարակի պատճառով վաճառքի կտրուկ նվազեցումը, պարզվել է, որ այժմ Քայլի Ջեների կարողությունը կազմում է մոտավորապես 900 մլն դոլար: 

Հիշեցնենք, որ Քայլին 2019 թվականի մարտին հայտնվել է Forbes-ի՝ ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկում (2014 թվականին նա սկսել է զբաղվել բիզնեսով, թողարկել շրթներկի շարք, իսկ հետո արագորեն ընդլայնել այն): Այդ ժամանակ շատերը գովաբանում էին նրան այն քայլի համար, որ, ի տարբերություն շատ այլ հարուստների, նա ինքն է վաստակում իր կարողությունը: