Կապանում բախվել են Lexus-ն ու Նիվա-ն․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News       

վթար

Մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Կապանի բնակիչ՝ 57-ամյա Սուրեն Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Քաջարան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Ս. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Համբարձումյան աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Նիվայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին։