Վանաձորում կորել է 12-ամյա երեխա․ տղան աուտիզմ ունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

Thumbnail

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ 2006 թվականին ծնված տղան նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, տնից է դուրս է եկել, և ցայսօր նրա գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ: