ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Մոսկվայում ուժեղ անձրևն ու քամին 50 ծառ են արմատախիլ արել, վնասվել է մոտ 20 ավտոմեքենա: Այս մասին հայտնում է TAСС-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:
Բացի այդ, հեղեղվել են նաև ճանապարհների, փողոցների և այգիների առանձին հատվածներ:
Նշվում է, որ տուժածներ չկան:
Ավելի վաղ, փրկարարները քաղաքացիներին զգուշացրել էին ուժեղ անձրևի, քամու ուժգնացման և ամպրոպների մասին: Եղանակային անբարենպաստ պայմանները մայրաքաղաքում պահպանվել են մայիսի 29-ից մինչև շաբաթ առավոտ: