Իրանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 2282-ով․ մեկ օրում մահացել է 57 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News    

կորոնավիրուս

   

Իրանում մայիսի 30-ին կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 2282-ով։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի 148 հազար 950 դեպք է հաստատվել։ Մահացածների թիվը հասել է 7734-ի, մեկ օրում մահացել է 57 մարդ։  Ապաքինվածների թիվն ավելացել է 1896-ով, ընդհանուր թիվը 116 հազար 827 է։

Մինչ այժմ թեստավորվել է 915 հազար 998 անձ: