Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 8 հազար դեպք. երկրում վարակակիր է 173 763-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

կորոնա.հնդկաստան

Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 7,9 հազարով` երկրում ընդհանուր կազմելով 173 763: Հաղորդում է РиаНовости-ն:

Ըստ գերատեսչության տվյալների՝ երկրում բուժվում է 86 422 մարդ։ Մեկ օրում վերականգնվել են ռեկորդային թվով հիվանդներ՝ շուրջ 11 264: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից վերականգնվել է 82 369-ը, մահացել՝ 4 971-ը (մեկ օրում 265 մարդ):

Ամենից շատ տուժել է Մահարաշտրա նահանգը, որտեղ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերի ավելի քան մեկ երրորդը (վարակվածներ՝ 62 228): Երկրորդ տեղում Թամիլնադ նահանգն է՝ 20 246 վարակակիր: Դելին երրորդ տեղում է՝ 17 386 վարակակրով: