Երևանում բախվել են ГАЗ 2121-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News 

հասարակական

Մայիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Թամանցիների փողոցից դեպի Արտաաշտի խճուղի հատվածում բախվել են ԳԱԶ 2121 մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքնաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։