Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու Facebook-ը չի թաքցրել կամ ջնջել Դոնալդ Թրամփի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

թրամփ.ցուկ

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու իր սոցցանցը չի հետևել Twitter-ի օրինակին և չի թաքցրել կամ ջնջել Դոնալդ Թրամփի գրառումը: Հաղորդում է CNN-ը:

Խոսքն այն հրապարակման մասին է, որտեղ ԱՄՆ նախագահն սպառնացել է իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը, եթե քաղաքապետը միջոցներ չձեռնարկի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան դեպքով անկարգությունները վերացնելու համար: Թրամփի խոսքով՝ Ազգային գվարդիան իրավիճակը կվերցնի հսկողության տակ:

Նշենք, որ թվիթն այժմ թաքնված է, այն կարելի է կարդալ միայն՝ սեղմելով ծառայության վարչակազմի հաղորդագրության վրա:

«Ես գիտեմ, որ շատերն են նյարդայնացած են, որ մենք թողել ենք նախագահի գրառումները, բայց մեր դիրքորոշումն այսպիսին է՝ պետք է թույլ տալ որքան հնարավոր է շատ ազատ ինքնաարտահայտման հնարավորություններ, եթե դա անմիջական սպառնալիք, վնաս կամ վտանգ չի առաջացնում»,- պարզաբանել է Ցուկերբերգը:

Նա հավելել է.«Մենք որոշեցինք թողնել հրապարակումը, քանի որ Ազգային գվարդիայի մասին հիշատակումը, ինչպես մենք հասկացանք, նախազգուշացում է պետության գործողությունների մասին: Մենք կարծում ենք, որ մարդիկ պետք է իմանան, որ իշխանությունները պատրաստվում են ուժ կիրառել»:

Ցուկերբերգը նշել է, որ իրենք այսօր արդեն շփվել են Սպիտակ տան հետ և բացատրել նաև նրանց այդ դիրքորոշումն ու քաղաքականությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս