Լա լիգան ցանկանում է երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News 

սպորտ

Հունիսի 11-ին վերսկսվելու է ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջնության բոլոր խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների։

Լա լիգան սցենար է մշակել երկրպագուների մարզադաշտ վերադառնալու համար։

Երեկ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի Պրիմերայի նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 12-ից։ El Pais-ի փոխանցմամբ՝ Լա լիգայում մտադիր են երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնել։

Սեպտեմբերի 12-ից մարզադաշտերում ստադիոնի նստատեղերի 30 տոկոսի չափով երկրպագուներ կարող են հետևել խաղի ընթացքին։ Մինչև նոյեմբեր Լա լիգան մտադիր է այդ թիվը հասցնել 50 տոկոսի։ Վերջնանպատակն այն է, որ 2021 թվականի հունվարին երկրպագուները մարզադաշտ վերադառնան ամբողջությամբ։