Տեսչական մարմինը կրկնակի այց է իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News 

հասարակական

Մայիսի 30-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկնակի այց և մշտադիտարկում է իրականացրել Երևան երկաթուղային կայարանում: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նախորդ այցի ժամանակ Տեսչական մարմինն երկաթուղային կայարանում հայտնաբերել էր մի շարք թերություններ և խախտումներ:

Կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում խախտումները վերացնելու ուղղությամբ։

Մայիս 30-ի այցի ժամանակ բոլոր թերությունները տնօրինության կողմից շտկվել են:

Տեսանյութեր

Live

Լրահոս