Ծանր վիճակում է 358 պացիենտ, 58-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

կորոնա

«Երեկվա դրությամբ՝ ծանր վիճակում է գտնվում 358 պացիենտ»: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի փոխանցմամբ՝ կա ծայրահեղ ծանր վիճակում 58 պացիենտ, թոքային օդափոխման սարքին միացված է 15-ը։